October 29, 2021
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ, որպես քաղաքապետի թեկնածու, ՏԻՄ ընտրությունների ժամանակ գլխավորելու եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը:
Ինչպես արդեն գիտեք դեկտեմբերի 5-ին Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքները, գտնվում են խոշորացման փուլում, և պետք է տեղի ունենա խոշորացված համայնք Վանաձորի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություն:
Ինձ և մեր քաղաքական թիմի համար մեծ ուրախություն և պատիվ կլինի ձեր վստահության քվեով Համայնքի ղեկավարի և ավագանու կարգավիճակում մեր սիրելի համայնքին ծառայելը։