.jpg)
Խաղաղություն առանց իրավական ուժի․ ինչո՞ւ է Փաշինյանը հանրությանը ներկայացնում քաղաքական իմիտացիա
Այս թողարկման ընթացքում քննարկել ենք լրագրողների միջոցով իրականացվող Փաշինյան–Ալիև պսևդոբանակացությունները։ Արցախի հայերի հարցը չի կարող նույնացվել Ադրբեջանից հեռացած հայերի և Հայաստանից տարհանված ադրբեջանցիների հարցի հետ։ Միջազգային գործընթացների թերի ըմբռնման պատճառով Փաշինյանի վարքագիծը հաճախ աբսուրդային է՝ նա Ալիևին հարցեր է հասցեագրում լրագրողների միջոցով։
Գործող իշխանությունը փաստացիորեն դուրս է բերել Մինսկի խմբի ձևաչափը քաղաքական օրակարգից և նույնիսկ Սպիտակ տուն հասնելուց հետո չի ապահովել անվտանգության որևէ իրական երաշխիք։ Միևնույն ժամանակ, խաղաղության պայմանագիրը դեռևս չունի իրավական ուժ․ այն նախաստորագրված է և չի վավերացվել կողմերի կողմից։
Սա նշանակում է, որ խաղաղության օրակարգը կարող է ձևավորվել այլ իշխանության պայմաններում, իսկ բանակցությունները՝ ընթանալ նոր ուղղությամբ։ Համբուրգում Փաշինյանի ելույթը ցույց է տալիս, որ ինչպես 2020 թվականին նրա քաղաքական անգրագիտությունը հանգեցրեց պատերազմի, նույն վտանգը պահպանվում է նաև 2026 թվականին։