«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ԼՈՒՍԱՎՈՐՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«ԼուսավորՀայաստան» կուսակցությունը, որդեգրելով «Արարող հասարակության» գաղափարախոսությունը, սույն քաղաքական ծրագիրը կազմել է հետևյալ առաջնահերթություններով.
Ծրագրի սկզբում ներկայացված է կուսակցության գաղափարախոսությունը՝«Արարող հասարակության» գաղափարախոսոթյունը.
Այնուհետև շարադրված է գաղափարախոսությունը կյանքի կոչելու կոնցեպտը, այն է՝ «Լուսավորչականությունը».
Կոնցեպտից հետո տրված է կուսակցության ռազմավարությունը, այսինքն՝ անհրաժեշտ ռեսուրսներով հագեցած այն հենքային առաջնահերթությունները, որոնց իրագործումը հնարավոր է դարձնում «Արարող հասարակության» գաղափարախոսության իմպլեմենտացիան, «Լուսավորչականության» կոնցեպտով
Կուսակցության կողմից ընդունված ռազմավարության հիման վրա ներկայացվում է ոլորտային քաղաքական հայեցակարգերը, որոնց նպատակն է յուրաքանչյուր ոլորտում ստեղծել անհրաժեշտ և բավարար պայմանների այնպիսի համակցություն, որը հնարավորություն կընձեռի հանրությանը ունենալ «Արարող հասարակության» գաղափարախոսությունից բխող, մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համապատասխան միջավայրեր:
«ԼուսավորՀայաստան» կուսակցությունը իր գործունեությունը կառուցել և կառուցելու է բացառապես վերոհիշյալ առաջնահերթություններով: Հենց վերջիններիս հենքի վրա էլ ձևավորվելու է այն ճանապարհային քարտեզը, որը «սպառողից» կտանի դեպի «արարող» հանրություն, «քողարկված ստրկատիրությունից» դեպի ազատ և երջանիկ հասարակություն:
Կուսակցությունն իր քաղաքական ծրագրում առանձնակի դեր ու նշանակություն է տալիս Մարդուն և հասարակությանը այնպիսի վերահսկողական մեխանիզմներով օժտմանը, որոնք անկասելի կդարձնեն Հայաստանի Հանրապետությունում մարդակենտրոն պետականության կառուցումը: