Կուսակցություն • Ծրագիր

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որդեգրելով «Արարող հասարակության» գաղափարախոսությունը, սույն քաղաքական ծրագիրը կազմել է հետևյալ առաջնահերթություններով.
  • Ծրագրի սկզբում ներկայացված է կուսակցության գաղափարախոսությունը՝ «Արարող հասարակության» գաղափարախոսոթյունը.
  • Այնուհետև շարադրված է գաղափարախոսությունը կյանքի կոչելու կոնցեպտը, այն է՝ «Լուսավորչականությունը».
  • Կոնցեպտից հետո տրված է կուսակցության ռազմավարությունը, այսինքն՝ անհրաժեշտ ռեսուրսներով հագեցած այն հենքային առաջնահերթությունները, որոնց իրագործումը հնարավոր է դարձնում «Արարող հասարակության» գաղափարախոսության իմպլեմենտացիան, «Լուսավորչականության» կոնցեպտով
  • Կուսակցության կողմից ընդունված ռազմավարության հիման վրա ներկայացվում է ոլորտային քաղաքական հայեցակարգերը, որոնց նպատակն է յուրաքանչյուր ոլորտում ստեղծել անհրաժեշտ և բավարար պայմանների այնպիսի համակցություն, որը հնարավորություն կընձեռի հանրությանը ունենալ «Արարող հասարակության» գաղափարախոսությունից բխող, մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համապատասխան միջավայրեր:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իր գործունեությունը կառուցել և կառուցելու է բացառապես վերոհիշյալ առաջնահերթություններով: Հենց վերջիններիս հենքի վրա էլ ձևավորվելու է այն ճանապարհային քարտեզը, որը «սպառողից» կտանի դեպի «արարող» հանրություն, «քողարկված ստրկատիրությունից» դեպի ազատ և երջանիկ հասարակություն:

Կուսակցությունն իր քաղաքական ծրագրում առանձնակի դեր ու նշանակություն է տալիս Մարդուն և հասարակությանը այնպիսի վերահսկողական  մեխանիզմներով օժտմանը, որոնք անկասելի կդարձնեն Հայաստանի Հանրապետությունում մարդակենտրոն պետականության կառուցումը:
 
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան
Գոհար Մաթևոսյան