Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության և կուսակցության Լոռու մարզային խորհրդի անդամները Սրբոց Նահատակաց պուրակում հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Կարինե Ղուկասյանն ու Արմեն Եղիազարյանն իրականացրել են ուսումնասիրություններ՝ կապված մրցույթների կազմակերպման եւ գնումների գործընթացների հետ:
«Լուսավոր Հայաստանը» հայտարարում է, որ կշարունակի Վանաձորի ավագանիում աշխատել որպես ընդդիմադիր խմբակցություն և «հակակշիռ քաղաքապետի և քաղաքի կառավարումը ստանձնած մեծամասնությանը»։
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Քրիստ Մարուքյանի և Արմեն Եղիազարյանի հարցազրույցը նոր քաղաքական իրողությունների և Վանաձորում դրանցով պայմանավորված փոփոխությունների բացակայության մասին։
Անսալով բազմաթիվ քաղաքացիների մտահոգություններին, Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը հարցում է կատարել Վանաձորի համայնքի ղեկավարին։
Լուսավոր Հայաստանի ավագանիները ուսումնասիրել են քաղաքապետարանի կողմից վճարվող էլեկտրաէներգիայի վարձը եւ պարզել են, որ ցերեկային ժամերին վճարվող եւ գիշերային ժամերին վճարվող կիլովատները չեն համապատասխանում:
Պայմանագրի կնքման պահից հողատարածքը չի ծառայել ըստ նշանակության, այս ժամանակահատվածում գտնվել է ծայրահեղ անմխիթար, ոչ մաքուր և հակասանիտարական վիճակում։