Արման Էդուարդի Ղուկասյան-Ջրառատ համայնքում ս․թ․ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու
Արման Ղուկասյանը ծնվել է 1977 թ․օգոստոսի 16-ին Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ։2003թ-ին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը։ 2013թ-ից անհատ ձեռնարկատեր է առևտրի և սննդի արտադրության ոլորոտում։ 2012թ-ին եղել է Արմավիրի մարզի Ջրառատի համայնքապետի թեկնածու։ 2016 թ-ից Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամ է և Արմավիրի մարզի պատասխանատուն։ Ամուսնացածա է, ունի երեք երեխա։
Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավարի թեկնածու Արման Ղուկասյանի նախընտրական ծրագրային դրույթները․
- Համայնքի բնակիչների և ղեկավարի միջև մշտական և արդյունավետ կապի ապահովում։
- Հետևողական աշխատանքների կատարում համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և երկրորդական փողոցների հարթեցման համար։
- Հետևողական աշխատանքների կատարում համայնքով անցնող երկաթուղային գծերի վրայով ավտոմեքենաների համար անցումային կետի ստեղծման համար։ 5
- Հետևողական աշխատանքների կատարում դաշտային հողամասերի ջրաոռոգման խնդիրների լուծման համար։
- Համայնքի կենտրոնի բարեկարգման և բնակիչների ժամանցի համար նախատեսված հարմարությունների ապահովում (կանաչապատում, նստարաններ, շատրվաններ և այլն)։
- Համայնքի փողոցների ամբողջական լուսավորության ապահովում։
- Համայնքի բուժարանի շենքի վերանորոգում և համալրում շտապօգնության համար նախատեսված մեքենաներով։