Գևորգ Սամվելի Գորգիսյան
February 06, 2017

Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին, Երևան քաղաքում։

Կրթություն

2003-2005 թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճորտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եվ ինֆորմատիկա ֆակուլտետ, տեղեկատվական անվտանգություն մասնագիտությամբ։

2005-2007թթ. սովորել է ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

2009-2011թթ. շարունակել է ուսումը ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրայում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

Աշխատանքային փորձ

2007–2009թթ․ շարունակել է աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես ծրագրավորող։

2009-2010թթ․  աշխատել է «ՍթրիմՏեք» ՍՊԸ-ում՝ որպես կայքի ադմինիստրատոր։

2010թ․ փորձաշրջան է անցել «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։

2010-2014թթ․ աշխատել է «Ալտակոդ» ընկերությունում՝ որպես վեբ ծրագրավորող։

2015թ․-ից  աշխատում է «IAM Cloud» անգլիական ընկերությունում՝ որպես վեբ դեպարտամենտի ղեկավար։

Սոցիալական ներգրավվածություն

2013-2014թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում ծավալվող քաղաքացիական և քաղաքական գործընթացներում՝ մասնակցելով նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական գործընթացներին, հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ ուղղած պայքարին,  որպես «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ՝ պայքարելով Կուտակային Կենսաթոշակային բարեփոխումների դեմ և աջակցել է «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժմանը՝ հոսանքի գնի բարձրացման դեմ։

2007- 2009թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի 3 երեխա։


Share via:
2021 Parliamentary elections
2018 Parliamentary elections
2018 Avagani Elections of Yerevan
2017 Avagani Elections of Yerevan
2017 Parliamentary elections
Grigori Dokhoyan
Anahit Karapetyan
Krist Marukyan
Srbuhi Grigoryan
Karen Simonyan
Serge Khahramanyan
Karine Ghukasyan
Koryun Shekoyan