«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար,
Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ,
քաղաքական գիտությունների թեկնածու՝ Մհեր Սահակյան։
Մայիս 17, 2019
«Չինաստանը յուրահատուկ քաղաքակրթություն է իր առանձին արժեքներով ու սովորույթներով,
ինչը հասկանալ է պետք։
Ինչպես ասվում է հայտնի սովետական ֆիլմում՝  Восток-дело тонкое  (Արևելքը նուրբ հարց է)...: Հայաստանում հանրային դիվանագիտության գործիքակազմի և մեխանիզմների օգնությամբ անհրաժեշտ է բարձրացնել Չինաստանի մասին տեղեկատվության և գիտելիքի պակասը,
որից հետո հնարավոր կլինի նաև արդյունքներ արձանագրել։
Սակայն հայ-չինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է ներգրավել մասնագետների, ովքեր ի վիճակի են փոփոխություններ բերել և օգնել տնտեսական հեղափոխությանը։
Անհրաժեշտ է կադրային փոփոխություններ կատարելով՝  վերաբեռնավորել հայ-չինական հարաբերությունները։
Այլապես կշարունակենք ունենալ այն, ինչ ունենք.... »:

Վերոնշյալը մի փոքր հատված է Լիբերալ քաղաքականության դպրոցում տեղի ունեցած երկօրյա դասախոսությունից, որն անցկացվել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի կողմից:

Երկօրյա դասախոսության օրակարագում էին հայտնվել երկու կարևորագույն թեմաների ուսումնասիրությունն և քննարկումը, այն է ՝
Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակներն ու առանձնահատկությունները և այս տեսանկյունից Հայաստանի ընդգրկման հեռանկարները։
 
Իրանի միջուկային հիմնախնդիրը և Իրան-Չինաստան հարաբերությունները:

Հարկ է նշել որ վերոնշյալ թեմատիկ քննարկումների ընթացքում բանախոսի և ուսանողների կողմից դիտարկվել են նաև ՀՀ-Չինաստան, ինչպես նաև ՀՀ-Իրան երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավոր տեսլականները:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Քնարիկ Պետրոսյան
Տարոն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Հարություն Բաբայան
Աննա Կոստանյան
Գևորգ Գորգիսյան
Նարա Հովհաննիսյան
Անահիտ Կարապետյան