Սոցիալական ապահովության քաղաքականությունը պետք է միտված լինի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական պատասխանատվության գիտակցության բարձրացմանը:

Սոցիալական ապահովության քաղաքականությունը պետք է միտված լինի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական պատասխանատվության գիտակցության բարձրացմանը:
Վերջինս կարևորագույն ներդրում է մարդկային կապիտալի զարգացման գործընթացում:
Ներկայումս գործող սոցիալական քաղաքականության հիմքում ընկած սպառողական հոգեբանությունը պետք է վերափոխվի թիրախավորված, հասցեական, ճկուն և կանխարգելող սոցիալական ապահովության քաղաքականության մշակմամբ: Այլապես, հասարակության շարունակական սոցիալական բևեռացումը, «ԶՈՀԻ» տեսակի անընդհատ վերարտադրումը և սոցիալական մոբիլության բացակայոււթյունը կշարունակեն լինել առաջնային խնդիրներ մեր հանրային օրակարգում:
Սոցիալական ապահովության քաղաքականության և դրա բաղկացուցիչ ոլորտներում առկա հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու քննարկմանն էր նվիրված Լիբերալ քաղաքականության դպրոցի հերթական դասախոսությունը, որն անցկացնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։