Լիբերալ քաղաքականության դպրոցի հերթական դասախոսությունը նվիրված էր ընտրական համակարգերի համեմատական ուսումնասիրությանը և քննարկմանը։
Մայիս 10, 2019
Լիբերալ քաղաքականության դպրոցի հերթական դասախոսությունը նվիրված էր ընտրական համակարգերի համեմատական ուսումնասիրությանը և քննարկմանը:
Վերոնշյալ թեմայի մասին բանախոսություն ներկայացրեց փորձագետ Գրիգորի Դոխոյանը։
Դասախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես գործող հայաստանյան մոդելի ուսումնասիրությանը, այնպես էլ ներկայացվել է ընտրական համակարգերի միջազգային փորձը՝ համադրության մեջ դիտարկելով դրանց առավելություններն ու թերությունները:
Ըստ Գրիգոր Դոխոյանի՝ ընտրված ընտրական համակարգի մոդելը կանխորոշում է քաղաքական համակարգի գործառնության որակը: Ոսանողների հետ թեմայի ուսումնասիրությունը և քննարկումը հանգեցրեց այն եզրակացության, որ ընտրական օրենսգիրքն էլ ավելի լավ դարձնելու ջանքերը պետք է կրկնապատկվեն՝ կուսակցական համակարգի ժողովրդավարացման և դեպի քաղաքական համակարգ «մուտքերի» և «ելքերի» անխափան շրջապտույտը ապահովելու համար:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Արեն Պետունց
Մագդա Արսենյան
Կարինե Ղուկասյան
Աշխեն Թանդիլյան
Հարություն Բաբայան
Գևորգ Գորգիսյան
Նարա Հովհաննիսյան
Դավիթ Խաժակյան