Առաջարկում ենք լուծել պայմանագիրը և վերականգնել պուրակը համայնքային միջոցներով․ Անահիտ Կարապետյան
Փետրվար 13, 2018
Հետամուտ լինելով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 12 և 14 շենքերի միջև ընկած պուրակի խնդրին, հիմք ընդունելով մի խումբ վանաձորցիների բողոքը, ծանոթանալով 2007թ. հունիսի 28-ին Վանաձորի համայնքապետարանի և «ԳԱՆՍ» ՍՊԸ-ի (նախագահ` Սիրարփի Նալղռանյան) միջև կնքված հողատարածքի վարձակալության թիվ 382 պայմանագրին, պայմանագրի առարկային, կողմերի իրավունքներին և արձանագրելով պայմանագրային հետևյալ պարտավորությունների խախտման դեպքերին`

3.4.1. 2024 քմ հողատարածքն օգտագործել բացառապես պայմանագրի պայմաններին և հողատարածքի նշանակությանը համապատասխան` 150քմ` տաղավարներ և այլ շինություններ, 200քմ` բացօթյա սրճարաններ, 150քմ` կարուսելներ, 524քմ` ճանապարհներ, արահետներ, 1000քմ` կանաչապատում։
3.4.3. Վարձակալվող հողատարածքը, տաղավարը և դրան հարող տարածքները պահել պատշաճ և օրինակելի սանիտարական ու հակահրդեհային վիճակում։ 
3.4.8. Սահմանված ժամկետում կատարել Վարձատուի կարգադրությունները` ուղղված իր գործունեության ընթացքում առաջացած այնպիսի իրավիճակների վերացմանը, որոնք վտանգի տակ են դնում բնապահպանական և սանիտարական իրավիճակը տաղավարին հարող տարածքում։

Ինչպես նաև հիմք ընդունելով պայմանագրի 6.3. կետը՝

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանիորեն հրաժարվել պայմանագրից, եթե մյուս կողմը խախտում է սույն պայմանագրի պայմանները։ Այդպիսի դեպքերում սույն պայմանագիրը համարվում է վաղաժամկետ լուծված` միակողմանի հրաժարվելու մասին գրավոր ծանուցումը մյուս կողմի ստանալու պահից) և հաշվի առնելով այն, որ պայմանագրի կնքման պահից հողատարածքը չի ծառայել ըստ նշանակության, այս ժամանակահատվածում գտնվել է ծայրահեղ անմխիթար, ոչ մաքուր և հակասանիտարական վիճակում,

Առաջարկում ենք լուծել պայմանագիրը, վերականգնել պուրակը համայնքային միջոցներով և հոգ տանել նրա հետագա ճակատագրի մասին։
 

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ֆինանսական աջակցություն