Ալիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը. ո՞ւր է Կառավարության պատասխանը
Հունվար 20, 2026
«Հեռանկար» հաղորդման այս թողարկմանը հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Զրույցի ընթացքում քննարկվում է Սյունիքով անցնող «Թրիփփ» ճանապարհի ստորագրված փաստաթուղթը, դրա բովանդակությունն ու քաղաքական հետևանքները։ Էդմոն Մարուքյանը ներկայացնում է իր գնահատականը օգոստոսի 8-ի փաստաթղթի վերաբերյալ՝ նշելով, որ այն իրականում Ադրբեջանի համար անխոչընդոտ անցում է Հայաստանի տարածքով՝ առանց համարժեք փոխհատուցման։ Կամ այլ կերպ ասած դա ևս մեկ միջոց է միջազգային հանրությանը սիրաշահելու ու իշխանությունը 5 տարով երկարաձգելու։ 
Հարցազրույցում անդրադարձ է կատարվում «Զանգեզուրի միջանցք» եզրույթի բովանդակային իմաստին, Հայաստանի ինքնիշխանության կիրառմանը, «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս» մեխանիզմներին, ինչպես նաև իշխանությունների հայտարարությունների և փաստաթղթերի միջև հակասություններին։ Նշվել է, որ Ալիևը ստացել է այն ինչ ուզել է, արտոնյալն, անխոչընդոտ ճանապարհ։ 
Քննարկվել են նաև Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած սպառնալից հայտարարությունը, թե Հայաստանում ևս՝ Ուկրաինայի օրինակով հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել։ Վերլուծել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Խոսել են ընդդիմության պատասխանի մասին Սոլովյովին։ 

Քննարկվել է նաև Ալիևի կառավարության կողմից ֆինանսավորումը «Արևմտյան Ադրբեջան» ծրագրին։
Խոսվել է ընդդիմության առաջարկների և քննադատությունների մասին։ Օրինակ է բերվել գույքահարկի աստղաբաշխական թվերով բարձրացումը: Այդ օրենքը խորհրդարանը ընդունել է 2019 թվականին, երբ «Լուսավոր Հայաստանը» պառլամենտում էր որպես ընդդիմություն: Դեռ այդ ժամանակ դնդդիմությունը  կռիվ էր տալիս դրա համար, բայց ոչ ոք չէր լսում։

Զրույցի ավարտին քննարկվում է ընդդիմադիր ուժերի միավորման հարցը, ընտրություններին միասնական բևեռով մասնակցելու հանրային պահանջը և դրա հնարավոր հետևանքները Հայաստանի քաղաքական կյանքի համար։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան