Հայտարարագրումը պարտադիր չի լինելու
Հոկտեմբեր 07, 2025

Հայտարարագրումը պարտադիր չի լինելու


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտնում է, որ արտահերթ նիստով ուզում են ԱԺ ներկայացնել փոփոխություններ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման նախագծում.
 
«Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն` աշխատավարձ և այլն, ինքը որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: Վերջնաժակետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել»,– առաջարկվող փոփոխությունը ներկայացրել է Թունյանը։

Այն քաղաքացիները, որոնք հայտարարագիր լրացնելով ցանկանում են օգտվել պետության կողմից տրամադրվող սոցիալական երաշխիքներից` կրթական, առողջապահական ոլորտներում 100 հազար դրամի շրջանակում կատարված ծախսերի դիմաց փոխհատուցումից, ապա անպայման պետք է իրենք լրացնեն և չթողնեն ինքնաշխատ տարբերակի։

Մենք առաջին օրվանից պայքարել ենք համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման դեմ՝ հայտարարելով, որ այն հակասում է ժողովրդավարական հասարակության բոլոր սկզբունքներին։

Ինչպես նաև խոստացել ենք, որ իշխանության գալու առաջին իսկ օրը մենք չեղարկելու ենք մի շարք անհեթեթ օրենքներ և համակարգեր, որոնք ստեղծվել են մեր ժողովրդի կյանքը բարդացնելու, նրանց անձնական կյանք պետության «քիթը խոթելու» և այլ հակաժողովրդավարական նպատակներով։

Առաջիններից մեկը լինելու է համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Եթե մարդիկ իրենց հարկերը վճարում են, իսկ պետությունը մշակում է հավելյալ վերահսկողական մեխանիզմներ հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, որոնց աշխատանքը պետական չէ ու աշխատավարձն էլ հարկերից չի գոյանում, սա այլ կերպ, քան չարդարացված հետաքրքրասիրություն, հնարավոր չէ ընկալել։

Իսկ իշխանությունների այս հարկադրված հետքայլը լիովին օրինաչափ է։
Սա դեռ միայն սկիզբն է։
Աղբարկղն ենք շպրտելու հայտարարագրման օրենքը։
Շարունակում ենք բոյկոտել հայտարարագրումը։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Դավիթ Խաժակյան
Նարա Հովհաննիսյան
Գևորգ Գորգիսյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան