Հայաստանը, այո՛, Կալուգան չէ, բայց դու էլ Կադդաֆի չես
Հունիս 17, 2025
Դրանից անմիջապես հետո քաղաքական իշխանությունը օգտագործելով իր վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցները, սկսել է ապօրինի գործողություններ իրականացնել Կարապետյանի դեմ։ Իբր «իրավական» այս ցուցադրական միջոցառումները ես գնահատում եմ որպես բացահայտ քաղաքական հետապնդում։ Դատապարտում եմ նման վարքագիծը և պահանջում, որպեսզի իշխանություններն ու իրավապահ մարմինները դադարեցնեն սահմանադրական լիազորությունների ոտնահարումը և չգործեն իրավական դաշտից դուրս։ Իմ այս գնահատականը հաստատվում է ՔՊ-ական պատգամավորների և անձամբ վարչապետի հայտարարություններով։ Նրանք անթաքույց ընդունում են, որ ՀՀ պետական իրավապահ մարմինները օգտագործվում են բացառապես քաղաքական նպատակներով՝ Սամվել Կարապետյանին լռեցնելու և նրան Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանական դիրքորոշման համար պատժելու նպատակով։ Նպատակը մեկն է՝ քայքայել ամենաազդեցիկ հայակենտրոն ինստիտուտը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ եկեղեցու պաշտպաններին՝ հետապնդել ամենատարբեր մեթոդներով։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, թե «Սա Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի», լավ կլինի չմոռանա, որ ինքն էլ Մուամմար ալ-Կադդաֆին չէ։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Սերգե Ղահրամանյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան