.jpg)
Ինչո՞ւ է Փաշինյանի նստեցնելու խոստումը դեռ աշխատում․ միլիարդների հարցը մնացել է
Ինչո՞ւ է «նախկինների», թալանի և ապօրինի գույքի թեման տարիներ անց շարունակում մնալ Հայաստանի քաղաքական օրակարգում, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկին ու կրկին կարողանում օգտագործել այն քաղաքական պայքարում։
Հնարավո՞ր է պարզապես փակել նախկինների թեման և հասարակությանը նոր օրակարգ առաջարկել։ Թե՞ խնդիրը շատ ավելի խորն է՝ հասարակության մեջ դեռ կա արդարության և նախկինում կուտակված հարստության ծագման վերաբերյալ պատասխաններ ստանալու պահանջարկ։
Խոսում եմ նաև այն մասին, թե ինչու 2021-ին և 2026-ին այլ օրակարգերով այս թեման շրջանցելու փորձերը չաշխատեցին, ինչու նախկին իշխանությունների հետ կապվող ուժերի ներկայությունը շարունակում է քաղաքական առավելություն տալ Փաշինյանին, և ինչու ընդդիմադիր լինելը չի կարող որևէ մեկին ազատել իր ունեցվածքի ծագման վերաբերյալ հանրության հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից։
Եթե հասարակական պահանջարկ կա, այն լռեցնել կամ լղոզել հնարավոր չէ։ Պետք է հասկանալ՝ որտեղից է այն առաջացել և պատասխանել այն հարցերին, որոնք տարիներ շարունակ մնացել են անպատասխան: