Ժամանակին մենք ուղղակի ընտրությունների միջոցով ընտրում էինք ԱԺ պատգամավորներ, քաղաքացին յուրաքանչյուր համայնքում անձամբ ճանաչում էր իր տարածքի համար պատասխանատու պատգամավորին,
Փետրվար 22, 2026
Ժամանակին մենք ուղղակի ընտրությունների միջոցով ընտրում էինք ԱԺ պատգամավորներ, քաղաքացին յուրաքանչյուր համայնքում անձամբ ճանաչում էր իր տարածքի համար պատասխանատու պատգամավորին,

Ժամանակին մենք ընտրում էինք հանրապետության նախագահ և գիտեինք, թե ո՞վ է տարածքային ամբողջականության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձը

Ժամանակին մենք ընտրում էինք քաղաքապետեր, գյուղապետեր և ավագանու անդամներ ու՞մ անձամբ ճանաչում էինք և մեր հարցերը բարձրացնում նրանց միջոցով

Այսօր մենք չենք ընտրում մեր պատգամավորներին դա թողնված է կուսակցություններին, այսօր մենք չենք ընտրում մեր նախագահին դա թողնված է պատգամավորներին ում մենք չենք ընտրում, իսկ մեր չընտրած պատգամավորները ընտրում են մեր նախագահին ում մենք կրկին չենք ընտրել…

Այսօր մենք չենք ընտրում Վարչապետին ով գործադիր իշխանության ղեկավարն է, վարչապետին ընտրում են մեր կողմից չընտրած պատգամավորները և իրականում մենք ոչ պատգամավորների հետ կապ ունենք ուղիղ ոչ վարչապետի… այսինքն բոլոր պաշտոնիաները ընտրվում են անուղղակի միջնորդավորված ի՞նչ է սա ի՞նչ խայտառակություն է

Այսօր մենք չենք ընտրում մեր քաղաքների քաղաքապետերին… մենք ընտրում ենք ինչ որ կուսակցությունների ցուցակներ ու այդ կուսակցությունների ցուցակների ավագանիները ընտրում են ինչ որ մեկին քաղաքապետ, որը կարողա ուղղակի ընտրությամբ երբեք չդառնար քաղաքապետ… հիմա սրա ի՞նչն է ժողովրդավար այս ամենն ի՞նչ կապ ունի ժողովրդի հետ

Ես Սահմանադրական իրավունքի մասնագետ եմ և ես Ձեզ խոստանում եմ վերից վար փոխել այս խայտառակությունը, քաղաքացուն դարձնել իրավիճակի տերը, քաղաքացուն դարձնել իշխանության տերը և իշխանության իրական ձևավորողը դրա համար ի՞նչ է պետք անել Հունիսի 7֊ին գնալ ընտրական տեղամաս և ընտրել ԼՀԿ֊ին:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Գևորգ Գորգիսյան
Աստղիկ Ավետիքյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան