.jpg)
Այսօրվա մեր թողարկումը նվիրված է Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին ու ներքին հարցերին։ Սկզբում խոսվել է Էդմոն Մարուքյանի Ստրասբուրգ այցից։ Նա ԵԽԽՎ-ում համազեկուցողների հետ հանդիպմանը բարձրաձայնել է պատրաստվող զեկույցներում տեղ գտած էական անճշտությունները։ Մասնավորապես, նա մատնանշել է պետություն-եկեղեցի հարաբերությունների սխալ ձևակերպումը՝ շեշտելով, որ չի կարելի հավասարության նշան դնել բռնաճնշումներ կիրառող իշխանության և հալածվող հոգևորականների միջև։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը և մարդու իրավունքների մտահոգիչ վիճակին։ Քննարկվել է նաև Սահմանադրության փոփոխության պարտադրված օրակարգի և պետական ռեսուրսների անարդյունավետ մսխման մասին։
Թողարկման ժամանակ անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին. համեմատել են 2021-ի և ներկայիս իրողությունները՝ փորձելով հասկանալ՝ ինչո՞ւ է իրավիճակն այսօր ավելի օրհասական։ Խոսվել է Ռոբերտ Քոչարյանի, որպես իրենց վարչապետի թեքնածու կարգավիճակի մասին։ Քննարկել են նաև լրագրող Վահե Մակարյանին ասուլիսից դուրս թողնելու միջադեպը։
Թողարկման վերջում վերլուծել են մեր համատեղ հայտարարությունը, Եկեղեցու դեմ հարուցված քրեական գործերի հետևանքները և ԱՄՆ փոխնախագահի սպասվող այցը, որը կարող է շրջադարձային լինել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի համար։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։