.jpg)
Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի էկոլոգիական թիվ 1 խնդրին՝ օդի աղտոտվածությանը։ Մասնավորապես խոսել եմ Մ4 մայրուղու շրջակայքում գործող ավազի հանքերի մասին, որոնց ավազը քամիների միջոցով ոլորաններով հասնում է Երևան։
Գործարանները չեն հետևում սահմանված նորմերին՝ մի քանի միլիոն դրամ հարկ վճարելու հաշվին հայ ժողովրդին ստիպելով շնչել քաղցկեղածին օդ։ Մինչ Փաշինյանը օդի աղտոտվածության և խցանումների հարցով հանձնաժողով է ձևավորում՝ այս գործընթացի լուծումը հնարավորինս ձգձգելու համար, ես կոչ եմ անում փակել հանքերը և ավազի մատակարարումը իրականացնել քաղաքից հեռու գտնվող այլ հանքերից։