.jpg)
2019-ի լռության իրական գինը․ ինչպես անգործությունը բերեց 2020-ի պատերազմին
Այս թողարկման ընթացքում վերլուծել եմ ՀՀ կառավարության կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման փաթեթը՝ Արցախի հարցի լուծման հնարավոր տարբերակներով։
Փաստերը ցույց են տալիս, որ դեռևս 2019 թվականին հայկական կողմը ստացել էր առաջարկություններ, որոնք, պատշաճ քաղաքական ու դիվանագիտական արձագանքի դեպքում, կարող էին կանխել 2020 թվականի լայնամասշտաբ պատերազմը։ Սակայն այդ գործընթացը փաստացիորեն կոծկվել է հանրությունից, իսկ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե նման փաստաթղթեր գոյություն չունեն։ Միևնույն ժամանակ մինչ օրս բացակայում է հանրային հաշվետվություն՝ ինչ պատասխան է տրվել Մինսկի խմբին, կամ ընդհանրապես տրվել է արդյոք որևէ փաստարկված պատասխան։
Այսօր հասարակական օրակարգում միտումնավոր շահարկվում են հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, որոնք վերածվել են քաղաքական մանիպուլյացիայի և պաշտոնների հասնելու գործիքի։ Այդ թեմաների մոնետիզացումը իրական պատասխանատվությունից շեղելու միջոց է։