Էդմոն Մարուքյանը բողոքարկել է ՀՀ Վարչական դատարանի որոշումը:
Հոկտեմբեր 29, 2025
Էդմոն Մարուքյանը բողոքարկել է ՀՀ Վարչական դատարանի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը մինչև նոյեմբորի մեկը կասեցնելու մասին միջանկյալ միջնորդությունը մերժելու ՀՀ վարչական դատարանի որոշումը։

2025 թվականի հոկտեմբերի 28-ին Էդմոն Մարուքյանը ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան է ներկայացրել բողոք՝ ՀՀ Վարչական դատարանի թիվ ՎԴ/17734/05/25 գործով 2025 թվականի հոկտեմբերի 23-ի որոշման դեմ, որով մերժվել էր ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետի գործողությունը կասեցնելու միջանկյալ միջնորդությունը։

Բողոքով պահանջվել է վերացնել ՀՀ Վարչական դատարանի միջանկյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը և կասեցնել ՀՀ կառավարության թիվ 1299-Ն որոշման վիճարկվող դրույթի գործողությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը, այլապես տվյալ որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Արմեն Եղիազարյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Անի Սամսոնյան
Գրիգորի Դոխոյան