Հակակոռուպցիոն դատարանը երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքը ևս 30 օրով
Հոկտեմբեր 16, 2025
Գիշերը Հակակոռուպցիոն դատարանը երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքը ևս 30 օրով։ Սա նշանակում է, որ նրա կալանքի երկարացվեց մինչև նոյեմբերի 18-ը։

Իմ կարծիքով, իշխանությունների ծրագիրը հետևյալն է․ մինչև այդ օրը քննչականն ու դատախազությունը Սամվել Կարապետյանի գործի առնվազն մի մասը՝ հարցազրույցին առնչվող դրվագը, կուղարկի դատարան և դատաքննությունը կմեկնարկի, իսկ խափանման միջոցը դատարանը կփորձի պահել անփոփոխ։

Բնականաբար, Կարապետյանին չեն դատի այն նույն գերարագ ընթացակարգով, ինչպես դա եղավ Միքայել սրբազանի դեպքում։ Վերջինիս շտապ դատեցին, որպեսզի նա չկարողանա լինել համախմբված ուժերի միասնական թեկնածու և որևէ կերպ մասնակցել ընտրություններին՝ որպես թեկնածու, իսկ Կարապետյանի պարագայում նման հանգամանք պարզապես չկա, քանի որ նա ՀՀ քաղաքացիությունից զատ նաև այլ քաղաքացիություն ունի:

Հետևաբար, Կարապետյանի գործով դատերը չեն ընթանա արագ տեմպով։ Դրանք կձգվեն այնքան, մինչև կհանգեցնեն վերջնական՝ ազատազրկմամբ պատժի։
Իմ եզրակացությունը մնում է նույնը․ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի, թե ինչ է ուզում և գիտի, թե ինչ է անում։
Հարցն այն է՝ արդյո՞ք ընդդիմադիր դաշտի գործիչները գիտեն, թե իրենք ինչ են ուզում, երբ են ուզում և ումով են ուզում։

Ես գիտեմ ինչ է պետք անել․ մնում է՝ հավաքվենք, խոսենք և անենք։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Էդմոն Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Աստղիկ Ավետիքյան
Գոհար Մաթևոսյան