Ներկա իշխանություններն ամենաշատն են հայտարարել, որ իրենք միջանցք չեն տալու, բայց իրենք տվել են միջանցքը, «Աբովյան Time»- ի եթերում ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի համատեքստում Ադրբեջանի համար պրոբլեմ է, Ադրբեջանի մաշկի վրա վերք է, և երբ այդ վերքը բաց ես պահում, Ադրբեջանը փորձելու է այդ վերքի դիմաց գործարքի գնալ։ Բայց դու այդ վերքը փակել ես, ասում ես` չունենք ըտենց հարց, և Ադրբեջանը շարունակում է ճանապարհ ուզել, որը միջանցք է, ու համաձայնում ես տալ այդ միջանցքը։ Փաշինյանն ասում էր՝ եթե Ղարաբաղի հարցը փակենք, կոնֆլիկտի շարունակություն չի լինի, ինքը Ղարաբաղի հարցը փակել է, բայց իրեն ասում են` դու պետք է միջանցք տաս, ու ինքը առանց այդ հարցի տալիս է միջանցքը։ Հետևաբար` այդ թեզը այլևս ջախջախված է»,–ասաց Մարուքյանը։