«Լուսավոր Հայաստան»-ը ALDE-ի Խորհրդի նիստում․
Հուլիս 01, 2025

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որպես ALDE-ի Խորհրդի և Կոնգրեսի մշտական պատվիրակ, նպաստում էեվրոպական ազատական ռազմավարության ձևավորմանը և անդամ կուսակցությունների միջև համագործակցության խորացմանը։

Նիստի ընթացքում ALDE նախագահ Սվենյա Հանի կողմից ներկայացվեց մինչև 2029 թ․ ALDE կուսակցության նոր քաղաքական ռազմավարությունը, որի նպատակն է ուժեղացնել ազատական ազդեցությունը Եվրոպայում, բարձրացնել անդամ կուսակցությունների արդյունավետությունը և պատրաստվել առաջիկա եվրոպական ընտրություններին։

«Լուսավոր Հայաստան»-ը ողջունեց երեք նոր անդամների՝ Gibanje Svoboda (Սլովենիա), Moderaterne (Դանիա) և We Continue the Change (Բուլղարիա)՝ ALDE կուսակցության լիիրավ անդամ դառնալը։ Ընդունվեցին իննը հրատապ բանաձևեր, որոնք վերաբերում էին Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Սերբիային, Արևմտյան Բալկանների ինտեգրմանը և կանանց իրավունքների պաշտպանությանը։

Մենք շարունակում ենք ակտիվ մասնակցությունը ALDE-ի ազատական ընտանիքին, որը ներառում է 41 երկրից 73 կուսակցություն։

ALDE-ի հաջորդ Կոնգրեսը կկայանա 2025 թ․ հոկտեմբերի 24-25-ին Բրյուսելում։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Դավիթ Խաժակյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Հրանտ Այվազյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան