Ստացվում է՝ եթե ես չբարձրացնեի հարցը և արտգործնախարարության փոխարեն չպատասխանեի Ալիևին, այդ հայտարարությունը չէր լինելու։
Հունիս 23, 2025
Որով անդամ երկրները խորը մտահոգություն են հայտնում
«Հայաստանից մի քանի հարյուր հազար բռնի տեղահանված ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ, հաստատում են ադրբեջանցիների անվերապահ իրավունքը վերադառնալու իրենց բնօրրանը և դատապարտում են Հայաստանի հրաժարումը երկխոսություն սկսել Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ»:
Ես դատապարտել եմ այդ հռչակագրի ընդունումը ու ծանրակշիռ փաստարկներով հիմնավորել, որ դա ադրբեջանական արդյունավետ լոբբինգի արդյունքում միս ու արյուն ստացած կեղծիք է, ուրիշ ոչինչ։
Ինչպես նաև դատապարտել եմ նաև ՀՀ վարչապետի և ԱԳՆ-ի անգործությունը, որոնք մինչ այդ պահը (13:00) չէին անդրադարձել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ընդունված հռչակագրին։
Դրանից մի քանի ժամ անց (16:30) ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակում՝ արձանագրելով, որ «խորապես հիասթափված է» այդ առթիվ։
Ստացվում է՝ եթե ես չբարձրացնեի հարցը և արտգործնախարարության փոխարեն չպատասխանեի Ալիևին, այդ հայտարարությունը չէր լինելու։
Այնինչ ԱԳՆ-ն նրա համար չէ, որ Մարուքյանի բզելով հայտարարություններով հանդես գա, այլ նրա համար է, որ այնպես աշխատի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ հանդիսացող բարեկամ երկրների հետ, որ նման հռչակագրեր չընդունվեն։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Էդմոն Մարուքյան
Գրիգորի Դոխոյան