Աննա Բաբայան
Ծնվել է 1992 թվականի հուլիսի 7-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։
Կրթություն
•    2009 թ․ ավարտել է ԵՊՄՀ-ին կից «Իմաստասեր» վարժարանը։
•    2019 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիս բաժինը։
•    2022 թ․ ավարտել է ՄԱՏԵՆԱ առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի «Մարդկանց և թիմերի կառավարում» դասընթացների շարքը։
•    2023 թ․ ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։
•    2024 թ․ ավարտել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտը։
Աշխատանքային գործունեություն
•    2025 թ․ մարտից մինչ օրս՝ MediaMax մեդիախմբի GastroVino նախագծի զարգացման ղեկավար։ Ղեկավարում է հյուրընկալության և գինու թեմաներով մեդիա նախագիծ՝ ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը և ոլորտի մշակութային արժեքների տարածմանը։
•    2024–2025 թթ․ դասավանդել է Երևանի պետական համալսարանի Սերվիսի ամբիոնում՝ մարքեթինգ և մենեջմենթ առարկաները։
•    2021–2025 թթ․ ղեկավարել է Simple Deal ընկերության մի շարք ռեստորանային նախագծեր՝ ներդնելով կառավարման ստանդարտներ, իրականացնելով թիմերի վերապատրաստում և ապահովելով բիզնեսների զարգացում։
•    Կառավարել է տարբեր ռեստորանային նախագծեր՝ համագործակցելով տեղական և արտաքին ներդրողների հետ։
•    Ունի փորձագիտական համագործակցությունների լայն փորձ, իրականացրել է վերապատրաստման ծրագրեր և խորհրդատվություններ՝ նպաստելով հյուրընկալության ոլորտի բիզնեսների զարգացմանը։
•    2025 թ-ից մինչ օրս որպես փորձագետ համագործակցում է Դիակոնիա բարեգործական հիմնադրամի և Տուրիզմի զարգացման ծրագրեր ընկերության հետ՝ Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակություն հաստատած արցախահայերի համար կազմակերպվող դասընթացների շրջանակում։
•    2024 թ․ GIZ և BMZ կողմից ֆինանսավորվող EPIC ծրագրի շրջանակում Արենի համայնքում ներգրավված է եղել որպես փորձագետ՝ «Կանանց և երիտասարդների տնտեսական հզորացում» դասընթացներում։
Ստացել է մի շարք շնորհակալագրեր՝ համալսարանական ուսանողների հետ մասնագիտական փորձի փոխանակման հանդիպումների շրջանակում։
Վաղ երիտասարդ տարիներին աշխատել է սպասարկման ոլորտում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ վաճառողից մինչև խանութների ցանցի տնօրեն։
Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Ընտանեկան կարգավիճակ՝ ամուսնացած չէ։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Կարեն Սիմոնյան
Աստղիկ Ավետիքյան
Արմեն Եղիազարյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան