Արշավիր Խաչատրյան
Ծնվել է 1967թ.  Հրազդան քաղաքում: 
1985-1987թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում:
1984 թ․ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը  (հետագայում`Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտ): 
1991թ.-ին ավարտել է Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտը և ստացել ինժեներ-շինարարի որակավորում: 
Երիտասարդ տարիներին զբաղվելէ ծանրամարտով և լրացրել ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածուի նորման:
1991թ. աշխատել է «Հայբնակկոմունտնտես» Հանրապետական Միավորման (Կոմունալ նախարարություն) Ջրմուղ-Կոյուղու արտադրական վարչությունում, որտեղ աշխատել է մինչև 1999թ-ը՝ 1-կարգի ինժեներից հասնելով մինչև պետական ձեռնարկության տնօրենի պաշտոնին։
1999-2015 թթ աշխատել է Կոտայքի մարզպետարանում որպես մարզպետի խորհրդական, հետագայում Ջրային տնտեսության և ենթակառուցվածքների բաժնի պետ։
2014-2015թթ.-ին Քաղաքաշինության վարչության պետ:
2015թ. աշխատել է իր կողմից հիմնադրված «ԱՆՆԱՐ» ՍՊԸ-ում որպես գլխավոր ճարտարագետ, իսկ 2018թ.-ից՝ որպես տնօրեն: 
Հիմնադրել է Հրազդանի ջրօգտագործողների ընկերությունը և մինչև նրա լուծարումը հանդիսացել է նշված ընկերության վարչական խորհրդի նախագահը: Շուրջ 10 տարի եղել է Հրազդանի N 14 դպրոցի կառավարման խորհրդի նախագահ: 
Մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների,սեմինարների և դասնթացների, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանում: Ջրային տնտեսության ոլորտում արդյունավետ փոխհամագործակցության համար Ա. Խաչատյանին շնորհվել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Դևիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Կարեն Սիմոնյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Արմեն Եղիազարյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան