
Ծնվել է 1994թ. Վանաձոր քաղաքում։
2016թ․ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժինը։
2018 թ. Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2012-2013 թթ. մասնակցել է National Democratic Institute-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների դասընթացին։
2014 թ. հոկտեմբեր - 2014թ. դեկտեմբեր ամիսներին անցել է National Democratic Institute-ի կողմից կազմակերպված երիտասարդ առաջնորդների երկրորդ դասընթացը։
2015-2016 թթ․ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ:
2016-2018 թթ․ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ:
2015-2018 թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ:
2017-2018 թ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ:
2012-2013 թթ. հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հասարակական հիմունքներով օգնական։
2016թ. մարտ-սեպտեմբերին աշխատել է «Սպայկա» ՍՊԸ-ում որպես հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետ։
2016-2019 թթ․աշխատել է «Արմենպրես» ՓԲԸ պետական լրատվական գործակալությունում որպես արևելյան լեզուներով լրատվության խմբագիր-թարգմանիչ։
2018թ․ սեպտեմբերի 1-ից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության ամբիոնի դասախոս։
2019թ. մինչև օրս ՀՀ ազգային ժողովի պատգամավորի օգնական է։
2019թ.-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակն է։