Անի Սամսոնյան

Ծնվել է 1990թ․-ին Երևանում։

Կրթություն

2007-2011 թթ․ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը։

2011-2013 թթ․-ին սովորել է ԳԱԱ Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։
2019 թվականից Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի Իրավագիտության բաժնի մագիստրանտ է։

Աշխատանքային փորձ

2010-2012 թթ․ին աշխատել է Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում որպես գիտաշխատող։

2012-2013 թթ․-ին «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։

2012-2013 թթ․ եղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատրազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։

2013-2014 թթ․-ին համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։

Լուսավոր Հայաստան Կուսակցության Մամուլի քարտուղարն է։ 2017 թվականից հանդիսացել է ԵԼՔ դաշինքի մամուլի քարտուղար։

2017 թ․ մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է որպես ավագանու անդամ։ Հանդիսացել է Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

2018 թ․ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրվել է որպես Երևանի ավագանու անդամ ԼՈՒՅՍ դաշինքով։

2018 թ․ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր։ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է։ 

Հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության մամուլի խոսնակ։

Ամուսնացած չէ:


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անի Սամսոնյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Սրբուհի Գրիգորյան
Սերգե Ղահրամանյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան