Դավիթ Խաժակյան

Ծնվել է 1994թ. Ապրիլի 9-ին Երևանում:

Կրթություն

2010թ. ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) հենակետային վարժարանը:

2010թ.-2012թ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի «Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի» ֆակուլտետում:

2012թ.-2014թ. հանդիսացել է նույն համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆա­կուլտետային ամբիոնի ուսանող:

2012թ.-2013թ. մասնակցել է ՋՀՀ-ի կողմից կազմակերպված «Ուսանողների քաղաքացիական ներգրավվածություն-ուսանողական բանավեճի ակումբներ» ծրագրում և բանավեճի հանրապետական մրցաշարում Երևանի հավաքական թիմով զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Աշխատանքային փորձ

2013-2017 թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես որակի ապահովման մասնագետ:
2017 թ հունիսից մինչև օրս աշխատանում է ՀՀ Ազգային ժողովում որպես պատգամավոր Մանե Թանդիլյանի օգնական։

2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Հանդիսացել է որպես Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար։

2018-ից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որպես Որակի ապահովման մասնագետ,  խմբի 
համակարգող։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրվել է որպես Երևանի ավագանու անդամ։ Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության ղեկավարն է։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Հրանտ Այվազյան
Սերգե Ղահրամանյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Քրիստ Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Էդմոն Մարուքյան
Գրիգորի Դոխոյան