Էդմոն Հրաչիկի Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին Վանաձոր քաղաքում:
Կրթություն
2002թ. Ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2006թ. Ավարտել է Վարշավայի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը և ստացել մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում:
2007թ. Ավարտել է ՀՀ Կառավարման Պետական Ակադեմիայի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2010թ. Ավարտել է ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2001 թվականից ակտիվորեն ներգրավված է եղել իրավապաշտպան գործունեության մեջ: Հանդիսանում է մի շարք հասարակակական կազմակերությունների հիմնադիր անդամ: Անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
2002-2004 թվականներին` «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար:
2005- 2006 թվականներին` ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ:
2005 – 2012 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:
2007-2008 թվականներին` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում, դասախոս:
2008 թվականից` ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
2008-2012 թվականներին «Պոպուլեքս» ՍՊԸ փաստաբանական գրասենյակում որպես գործընկեր, փաստաբան:
2010 թվականին գործընկերների հետ հիմնադրել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ գործերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ գերու գործն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության:
2010-2012 թվականներին` Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմարեպություն, ազգային փորձագետ:
2012 թվականին Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական:
2015 թվականին հիմնադրել է Լուսավոր Հայաստան Կուսակցությունը։ Հանդիսանում է որպես կուսակցության Կառավարման խորհրդի նախագահ։
2017 թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։
ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամ էր։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքից (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր։
ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարն է։
ԵԽԽՎ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության և Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Ավելին՝ պաշտոնական կայքում։