Ծնվել է 1980թ., ՀՀ Վանաձոր քաղաքում:
Կրթություն
2002 թ․-ին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի «Էկոնոմիկա, սոցիոլոգիա և իրավունք» ֆակուլտետը «Մենեջմենթ» մասնագիտությամբ:
2005 թ․-ին «Մենեջմենթ» մասնագիտությամբ ստացել է մագիստրոսի աստիճան:
2001 թվականից ի վեր մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման և որակավորման դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Վրաստանում հետևյալ թեմաներով՝ տնտեսական զարգացում, բիո սննդամթերք, տուրիզմ, բիզնես-ՏԻՄ համագործակցություն, ապրանքային շղթայի ֆինանսավորում, կոալիցիայի կառուցում և այլն:
Աշխատանքային փորձ
2009թ. մինչև օրս հանդիսանում է «Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիրն է և նախագահը:
2016-2017թթ․ աշխատել է «Ժողովուրդների Զարգացման Միջազգային Կոմիտե» (CISP) Ոչ Առևտրային Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում, «Միգրացիայի սոցիալ-տնտեսական ազդեցության ուժեղացումը Հայաստանի ավելի լավ ապագայի համար» ծրագրում որպես համակարգող:
2015թ-ից հանդիսացել է նաև նույն ծրագրի «Բիզնես պլանի պատրաստում» թեմայի դասընթացների թրեյներ:
2009 թ․մինչև օրս հանդիսանում է «Կովկասյան քաղաքների ցանց» Վանաձոր-Ռեգեն համագործակցության շրջանակներում (GIZ) «Վանաձորի Տնտեսական Զարգացման Կենտրոն» ծրագրի ղեկավար:
2002-2015թթ աշխատել է բազմաթիվ միջազգային դրամաշնորհային ծրագրերում, զբաղեցնելով ծրագրի ղեկավարի և ծրագրի համակարգողի պաշտոնները:
2007-2015թթ աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Վանաձոր» մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ և ֆինանսական խորհրդատու։
2016թ-ին ընտրվել է Վանաձորի քաղաքի ավագանու անդամ։
2018թ-ից Լոռու մարզային խորհրդի նախագահն է:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրվել է որպես ԱԺ պատգամավոր։
Ամուսնացած է, ունի երեք երեխա