Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ Երևան քաղաքում։
Կրթություն
1992-1997թթ․ սովորել է Գյուղ․ ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետում։
1997-1998թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2007-2009թթ․ սովորել է Երեւանի մենեջմենթի համալսարանում՝ որպես տնտեսության կառավարիչ։
2007թ. ստացել է հաշվապահական կրթության որակավորում։
2010թ. մասնակցել է մարքեթինգի եւ մենեջմենթի դասընթացների։
Աշխատանքային փորձ
2001-2003թթ․ աշխատել է «Թայեր» ՍՊԸ՝ որպես անվտանգության աշխատակից։
2003-2007թթ․- "American Confidence Incorporation" ՍՊԸ՝անվտանգության աշխատակից։
2008-2010թթ․- «Եվրովագեն» ՍՊԸ՝ իրացման դեպարտամենտի տնօրեն։
2010-2011թթ․ - «Նաթֆուդ» ընկերություն՝ գնումների և լոգիստիկայի բաժնի պետ:
2011-2013թթ․ - «Ֆուդլիդեր» ընկերություն՝ ներմուծման, լոգիստիկայի և վաճառքի բաժնի տնօրեն։
2014թ. հիմնադրել է «Վի էյջ էյջ» ՍՊԸ-ն։ Համասեփականատեր է։
2014թ. մարքեթինգի և լոգիստիկայի գծով խորհրդատու փոքր և միջին բիզնեսի՝ գինեգործության և պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների համար։
2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է որպես Երևանի ավագանու անդամ ԵԼՔ դաշինքով։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրվել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր։
Ամուսնացած է, ունի երկու դուստր: