ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբեր 09, 2021
Հրանտ Գնունու Այվազյան            

Ծնվել է 1969 թվականի  Կիրովական քաղաքում:  
          
1992 թվականին ավարտել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի Մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետի որակավորում:     
       
2001 թվականին վերապատրաստվել է ՀՀ ԿԳՆ Կրթական բարեփոխումների կենտրոնում՝ որակավորվելով որպես Իրավագիտություն, Քաղաքացիական կրթություն, Պետություն և իրավունք առարկաների դասավանդող: 1998-2002թվականներին դասավանդել է թիվ 13 դպրոցում: 2011 թվականից ի վեր դասախոսում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։    
        
2003 թվականին հիմնադրել և մինչ այժմ նախագահում է «Լոռու Զարգացման Կենտրոն» ՀԿ-ն, որի գործունեության շրջանակներում, ավելի քան 18 տարի նախաձեռնել և իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես՝ համայնքների զարգացման, ՏԻՄ ինստիտուցիոնալ կարողությունների, թափոնների համապարփակ կառավարման, բնապահպանական, Էկոմիգրացիայի, օրգանական գյուղատնտեսության, գյուղական համայնքների զարգացման և բարելավման ծրագրերը, հրատարակել է զբոսաշրջության և բնապահպանության մասին գրքեր:            

2015 թվականից «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է, իսկ 2016 թվականին  դարձել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ։ 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ  7-րդ գումարման պատգամավոր և ընդգրկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով հանձնաժողովում։ Մշտապես աչքի է ընկել համայնքային սուր խնդիրների վերհանման, բնապահպանական, ինչպես նաև հանրային ռեսուրսների արդյունավետ կառավար-մանն ուղղված հարցադրումներով։            

Հրանտ Այվազյանն ունի տարիների կուտակված կառավարչական ու կազմակերպչական հարուստ փորձ, համակարգային մտածողություն, ինչպես նաև խորը գիտելիքներ համայնքային խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։ Հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացման փորձը ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային համայնքներում անգնահատելի և բացառիկ որակներ են ապագա համայնքի ղեկավարի համար։            

Անդամակցել և անդամակցում է միջազգային, համայն-քային և հանրային նշանակության այնպիսի կառույցների, ինչպիսիք են՝ միջազգային բնապահպանական ցանց, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհուրդը, Զբաղվածության աջակ-ցության մարզային հանձնաժողովը, Բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման հանձնաժողովը, Լոռու մարզի «Սոցիալական աջակցության խորհուրդը և այլն։            
Ծառայել է Խորհրդային բանակում:            

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Հրանտ Այվազյան
Սերգե Ղահրամանյան
Կարեն Սիմոնյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Էդմոն Մարուքյան
Անահիտ Կարապետյան