Հեղափոխության հռչակած արժեքները պաշտպանող հանրությունը վտանգ է տեսնում օբյեկտիվ իրադարձությունների աղավաղման տեսանկյունից. Անի Սամսոնյան
Փետրվար 22, 2019
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 18-րդ ձմեռային նստաշրջանի շրջանակներում՝ որպես Ազգային ժողովի պատվիրակության անդամ ելույթ է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մեդիայի ազատության և ապատեղեկատվության դեմ պայքարի դիսկուրսի մասին.
Սա համաշխարհային մարտահրավեր է մի կողմից մարդու՝ տեղեկություններ ստանալու, փնտրելու և տարածելու, մյուս կողմից՝ խոսքի և արտահայտման ազատության իրավունքը իրացնելու համար:
Պետք է նշել, որ ֆեյք նյուզի առկայությունը մեծապես խաթարում է ժողովրդավարական գործընթացները, ապակողմնորոշում է հասարակությանը, սերմանում ատելություն, անհանդուրժողականություն և մոլորեցնում զանգվածային լրատվամիջոցներին: 

Օպերատիվ, հետաքրքրիր և սկանդալային նորություններ փնտրող լրագրողները հաճախ են ընկնում ֆեյք նյուզի ծուղակը և կորցնում վստահությունը լսարանի կողմից: 

Տեղեկատվական հոսքերի արագության պայմաններում հասարակությունը, մարդիկ չեն ստուգում տեղեկատվության իսկությունը այլընտրանքային աղբյուրներով և դառնում գործիք դրա առավել լայն տարածման համար:
Խնդիրն ավելի է սրվում ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում, երբ մարդիկ խուճապահար փնտրում են նորություններ և ռիսկը մեծ է ապատեղեկատվության հետևանքով սխալ որոշումներ կատարելու։

Ֆեյքնյուզի ստեղծողներին և տարածողներին համացանցը հնարավորություն է տալիս պատասխանատվությունից խուսափել և առանց որևէ իրավական և կոշտ տեխնիկական խոչընդոտների գործել անարգել:
 

Սա դարձել է հասարակական և պետական անվտանգության խնդիր և միջազգային կազմակերպությունների գլոբալ քննարկման առարկա: 

Պետք է նշեմ, որ ֆեյքնյուզի հետևանքով հասարակություններում զարգանում է ավելի վտանգավոր տենդենց: Շատերը հակվում են այն մտքին, որ պետք է հետևողական պայքար սկսել ապատեղեկատվության դեմ, և պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ այս ուղղությամբ: 

Այս դիսկուրսը այսօր առկա է նաև Հայաստանում: Վերջին քաղաքական իրադարձություններից հետո հեղափոխության հռչակած արժեքները պաշտպանող հանրությունը վտանգ է տեսնում օբյեկտիվ իրադարձությունների աղավաղման, կեղծ տագնապներ հնչեցնելու և ժողովրդավարությունը Հայաստանում կայացնելու ուղղությամբ ջանքերը նսեմացնելու տեսանկյունից: Սա հատկապես վերաբերում է մեդիային:

Սակայն կարևոր է գիտակցել, որ ապատեղեկատվության դեմ առաջարկվող պայքարը կարող իշխանության ձեռքում դառնալ գործիք զանգվածային լրատվամիջոցների համար սահմանափակումներ դնելու համար: 

Դա թույլ կտա պաշտոնյաներին զբաղվել լրատվամիջոցներին օրինական ուղիներով միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, խոչընդոտել հանրության համար էական, բայց կառավարության համար՝ ոչ ցանկալի տեղեկատվության տարածմանը և վնասել մեդիայի՝ որպես չորրորդ իշխանության առաքելության իրականացմանը։

Ապատեղեկատվության դեմ անզգույշ պայքարը կարող է սպառնալ քաղհասարակությանը՝ ազատ արտահայտելու իր կարծիքը, քննադատելու և դիրքորոշումներ հայտնելու։ Մենք կհայտնվենք այն իրավիճակում, երբ կառավարությանը վերահսկող ցանկացած սուբյեկտ կարող է պատժվել։

Դեռևս հանրային քննարկման մակարդակով կան փորձեր փնտրելու ներպետական իրավական մեխանիզմներ և ընթացակարգեր ապատեղեկատվությունից պաշտպանվելու համար, բայց միաժամանակ մենք գիտակցում ենք, որ չենք կարող խուսափել գրաքննությունից։

Հայաստանում մամուլն ազատ է և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը զերծ մնալու վտանգավոր նախադեպերից։ Այս հարցում կարևոր է նաև ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեի և ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը։ 
Ես վստահ եմ, որ ապատեղեկատվության դեմ մենք միացյալ ջանքերով կգտնենք լավագույն լուծումները՝ առանց շտապողականության։

Ուրախությամբ պետք է փոխանցեմ նաև, որ ՀՀ-ում նորընտիր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վերաբացվել է, այն ղեկավարվում է պառլամենտական երկու ընդդիմադիր ուժերի կողմից նախագահի և փոխնախագահի մակարդակով և մենք ամբողջությամբ վերահսկելու ենք Կառավարության աշխատանքը և բարձրաձայնենք ժողովրդավարությանը միտված և մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բոլոր հիմնահարցերը»։

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Աստղիկ Ավետիքյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Քրիստ Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան