Ծնվել է 1986թ. հունվարի 23-ին Երեւանում։
2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2003թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ։
2005-2007թթ․ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտ:
2011թ. ավարտել է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։
2007-2007թթ. աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ կրտսեր ծրագրավորող։
2009-2009թթ. «Հայնախագիծ» ԲԲԸ ծրագրավորող։
2009-2010թթ․ «ՍթրիմՏեք» ՍՊԸ կայքի ադմինիստրատոր։
2010-2010թթ. փորձաշրջան է անցել «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։
2010-2014թթ. աշխատել է «Ալտակոդ» ընկերության վեբ ծրագրավորող։
2015-2017թթ. «IAM Cloud» անգլիական ընկերության վեբ դեպարտամենտի ղեկավար։
2013-2014թթ. եղել է «ԴԵ՜Մ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ։
2015թ. «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության համակարգող խմբի անդամ։
2015թ․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։
2017թ. ապրիլի 2-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ։