«Ստեղծում ենք ծանրաշարժ մեքենա». Դավիթ Խաժակյանը պատրաստ է միանալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի երդմանը։
Ապրիլ 23, 2019
Ապրիլի 23-ին Երևանի ավագանիում «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու հարցի քննարկման ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է, որ Երեւանում աղբահանության խնդրի կարգավորման առաջարկվող կարգավորումները շատ բարդ են:
Նրա խոսքով, համայնքային հիմնարկը բյուջետային հիմնարկի պես է եւ ասենք ջրի մի ֆիլտր ձեռք բերելու համար պետք է մրցույթ հայտարարել, իսկ դրա հետեւանքով օպերատիվությունը տուժելու է:
«Ես կարծում եմ, որ մենք ստեղծում ենք մի ծանրաշարժ մեքենա, որն ամենեւին ճգնաժամային վիճակի համար նախատեսված չէ: Այն լուծումը, որ տրվեց 9 «Կամազներ» գնելու համար, ավելի օպերատիվ էր: «Սանիթեքը», գիտենք, մի քանի հարյուր հազար աշխատավարձ է տալիս իր աշխատողներին, կարողանալո՞ւ ենք սա ապահովել, հաշվարկներ կա՞ն»,-ասել է Դավիթ Խաժակյանը։

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ֆինանսական աջակցություն