Ամեն ինչ իր գինն ունի, ձախողվել եք նաև մի հարցում․
Խաժակյանը՝ Հայկ Մարությանին:
Ապրիլ 23, 2019
Ապրիլի 23-ին Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ասել է.
«Քննարկվեց մի բան, որ ինչպես Դուք եք ասում, ամբողջ աշխարհը գիտեր, բայց հրատապության ռեժիմով օրակարգ մտավ աղբահանության մասին հարցը:
Երբ առարկություններ ենք ներկայացնում, ասում են չեք թողնում այս գործն այսպես անենք, չեք ուզում որ այդ հարցը լուծվի։ Բնականաբար, կան հարցեր, որոնք ավելի մանրամասն քննարկվել են, բայց ես ուզում եմ 3 հասցե ասել. Արցախի 4-րդ նրբանցքի 8 և 10, Արզումանյան 10 և 17, Նազարբեկյան 48։ Այս հասցեների հետ կապված հարց է հնչել և մենք ակնկալել ենք ձեր հետևողականությունը այս խնդիրների լուծման կապակցությամբ։ 6 ամիս անցել է, մենք ձեզնից լսում ենք միայն դիտարկումներ, որ շուտով կլինի, համաձայնությունը ձեռք ենք բերել, բայց այդ շենքերը շարունակում են նույն վիճակում մնալ»:

Share via:
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ֆինանսական աջակցություն