«Որպես Երևանի ավագանու անդամ ահազանգում եմ». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Երկրի վարչապետին բերել են աղբի մեջ կանգնեցրել» այսպես արտահայտվեց վարչապետը շաբաթօրյակին, երբ հրավիրված միջոցառմանը տեսավ տարածքի աղտոտվածությունը։ Այսօր արդեն երկրի քաղաքացիներն են հայտնվել աղբի մեջ և քաղաքային իշխանությունը չունի պատկերացում, թե ինչպես է Երևանի աղբահանության խնդիրը կարգավորելու .
Արդեն քանի օր է մարդիկ ահազանգում են Երևանում աղբով լի կոնտեյներների մասին, որից աղբը տարածվում է ամբողջ շրջակայքով։
2018թ․ հոկտեմբեր ամսից քաղաքապետն հայտարարում է, որ բանակցում են, խնդրի համակարգային լուծումը ընթացքի մեջ է, ամենօրյա ռեժիմով աշխատում են, բանակցում են, բանակցում են․․․
Որպես Երևանի ավագանու անդամ ահազանգում եմ, որ եթե այս ամսվա ընթացքում որոշում չկայացվի խնդրի լուծման վերաբերյալ, ապա ամռանը սպասվում է աղբահանության ճգնաժամ։ Որևէ որոշում որ կայացվի, անհրաժեշտ է ժամանակ նոր տեխնիկա և աղբամաններ ներկրելու համար։ Որքան ուշ կայացվի որոշումը, այդքան ժամանակ նոր տեխնիկա չենք ունենա և քաղաքում կստեղծվի աննախադեպ իրավիճակ։
Ի վերջո 5-6 ամիս անարդյունք բանակցությունների և աղբահանության այսպիսի վիճակի համար պատասխան տվող կա՞»։