Ծնվել է 1981 թ․ Թբիլիսի քաղաքում։
1987 թվականից զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ թեթև աթլետիկա, բոքս, ձյուդո, վոլեյբոլ, լող և քիքբոքս։ 1992 թվականից Կիոկուշին կարատեով։
1999 թվականին ավարտել է Թբիլիսիի Ֆինանասատնտեսագիտական քոլեջը։
1991-2001թթ, աշխատել է Վրաստանի միացյալ բանկում։
1999-2004 թթ․ սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետում։
2001 թ․ տեղափոխվել է Երևան։
2001-2004 թթ․ աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, որպես կարատեի մարզիչ։
2004-2005 թթ․ աշխատել է Երևանի 29 միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ և դասղեկ։
2005-2018 թթ․ մասնակցել է տարբեր սեմինարների, կազմակերպության կառավարման ուղղվածությամբ (Ճապոնիա, Գերմանիա, Իտալիա, Հունգարիա, Հոլանդիա, Ռուսաստան, Ուկրաինա և այլուր)։
2005-2018 թթ․ մասնակցել է վերապատրաստման և որակավորման բարձրացման սեմինար պարապմունքների (Ճապոնիա, Թայլանդ, Հոլանդիա Բուլղարիա, Գերմանիա, Ռուսաստան, Իսպանիա, Վրաստան, Ռումինիա, ՈՒկրաինա և այլուր):
2015-2016թթ․ մարզումներ է իրականացրել ՀՀ հատուկ նշանակության զորքերում։
2005-2018թթ․ իր ղեկավարած ֆեդերացիան ներգրավել է ավելի քան 4000 սաներ, որոնց մարզումներն իրականացվում են Երևանի, մարզերի և Արցախի ակումբներում։
2005-2018 թվականներին իր հիմնադրած ֆեդերացիան մասնակցել է միջազգային մասշտաբի բազմաթիվ արտերկրյա մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների՝ ընդհանուր հաշվով հայրենիք բերելով 122 ոսկե, 101 արծաթե և 125 բրոնզե մեդալ։
2005-2018 թթ․ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների կողմից։
2018 թվականին Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացել է կարատեի ոլորտում բարձրագույն կոչման՝ Շիհան, 5-րդ դան։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Անդրանիկ Հակոբյանը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահն է։