Վարդան Մարաշլյան
Օգոստոս 30, 2018

Ծնվել է 1975 թ. Երևանում։

1997թ․ ավարտել է Ռուսաստանի Պետական Ֆինանսական Ակադեմիան մասնագիտանալով միջազգային տնտեսագիտության մեջ։

2000թ․ ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան Մոսկվայի պետական համալսարանում։

2012թ․ դարձել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia Foundation) համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Հիմնադրամը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է խթանել հայրենադարձությանը, նպաստել Հայաստանի հետ Սփյուռքի ներգրավվածությանը։

2010-2012 թթ. աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում որպես փոխնախարար՝ զբաղվելով հատկապես հայրենադարձության, ԱՊՀ երկրների և երիտասարդական ծրագրերով։

2001-2004 թթ. աշխատել է Ռուսաստանում տնտեսական գծով խորհրդական Բրիտանական Միջազգային Զարգացման Նախարարությունյան (DFID) և եղել է ՀՀ վարչապետի օգնական 1998-99 թթ.։

Հանդիսացել է մի շարք ազգային և միջազգային ֆորումների խոսնակ՝ մասնագիտական ելույթներ ունենալով պետություն-սփյուռք հարաբերությունների միջազգային փորձի, ազգային ինքնագիտակցության խնդիրների, հայրենադարձության և ինտեգրացիոն քաղաքականությունների մասին։

«5165» ակումբի և «ԱրԱր» հիմնադրամի անդամ է, ինչպես նաև հանդիսացել է «Աջակցենք մեր պաշտպաններին», «Քաղաքացի Դիտորդ» և «Երևանի կիսամարաթոն» նախաձեռնությունների ակտիվ մասնակից և աջակից։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Վարդան Մարաշլյանը  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia Foundation) համահիմնադիր և գործադիր տնօրենն է։

 


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Ռուզաննա Հարությունյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Գրիգորի Դոխոյան