Անի Սամսոնյան
Օգոստոս 30, 2018

Ծնվել է 1990թ. փետրվարի 10-ին Երևանում։

2011թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժինը։

2011-2013թթ. սովորել է ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։

2015-2016 թթ․ սովորել է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն» դպրոցում։

2010-2011թթ․ աշխատել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում՝ որպես գիտաշխատող։

2012թթ. աշխատել է «Դաունթաուն Երևան» և «Ամերիքն Բիլդինգ Դիվելոփմենթ» ընկերություններում՝ որպես գործավար։

2012-2013 թթ. «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։

2012-2013 թթ․եղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։

2013-2014 թթ․ համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։

2015 թվականից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է և մամուլի քարտուղար։

2017թ․-ից Երևանի ավագանու «Քաղաքաշինության և հողոօգտագործման հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ամուսնացած է:

Անի Սամսոնյանը Երևանի ավագանու անդամ է։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անահիտ Կարապետյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Սերգե Ղահրամանյան
Կարինե Ղուկասյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան