Դավիթ Խաժակյան
Օգոստոս 30, 2018

Ծնվել է 1994թ. ապրիլի 9-ին Երևանում:

2010թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը:
2010-2012թթ. սովորել է ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում:

2012-2014թթ. սովորել է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնում: 2014թ. ստացել է բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմ՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ:

2014-2016թթ. սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի մագիստրատուրայում՝ «կենսագործունեության անվտանգություն» մասնագիտությամբ:

2016թ.-ից ՀՊԱՀ ասպիրանտ է՝ «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ» մասնագիտությամբ:

2013-2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում` որպես որակի ապահովման մասնագետ:

2014թ. hոկտեմբերի 28-ին ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա մրցանակաբաշխությանը պարգևատրվել է «լավագույն բակալավր» անվանակարգում:

2018թ-ից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որպես Որակի Ապահովման մասնագետ, խմբի համակարգող։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավարն է։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Անահիտ Կարապետյան
Դավիթ Խաժակյան
Գևորգ Գորգիսյան
Սրբուհի Գրիգորյան
Սերգե Ղահրամանյան
Աստղիկ Ավետիքյան
Կորյուն Շեկոյան