Սրբուհի Գրիգորյանը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 29-ին, Սիսիան քաղաքում: 1981-1992թթ սովորել է քաղաքի N3 միջնակարգ դպրոցում: 1994-1996թթ ուսանել է Սիսիանի Հումանիտար քոլեջի Թարգմանչական գործ բաժնում: 2015թ. հիմնադրել է «Երիտասարդության ձայն» ռադիոհաղորդումը: 1998թ.-ից աշխատել է «Սիսիանի լրատու» ռադիոխմբագրությունում որպես ռադիոլրագրող, հետագայում նաև՝ ռադիոհաղորդավար: 2000-2004թթ.աշխատել է նաև «Սիսիանը և մենք» տեղական հեռուստաստուդիայում որպես հեռուստալրագրող և հաղորդավար: Միաժամանակ թղթակցել է Հայաստանի հանրային և Սյունիքի մարզային ռադիոների լրատվական ծրագրերին: 2004-2005թթ. աշխատանքի է անցել նորաբաց «Որոտանյան ղողանջներ» ՍՊԸ-ում՝ որպես հեռուստալրագրող և հաղորդավար: 2001-2006թթ. բարձրագույն կրթություն է ստացել Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» ֆակուլտետում: 2006թ-ից մշակութաբանություն և փիլիսոփայություն է դասավանդում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: 2004-2005թթ. խմբագրել է Լուսնթագ ՀԿ—ի «Լուսնթագ» գործարար թերթը: 2005-2015թթ. աշխատատել է «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ում՝ որպես «Սիսիանի ձայն» թերթի լրագրող, ապա՝ խմբագիր և հեռուստալրագրող: Միաժամանակ թղթակցել է «Երկիր Մեդիա», «Շանթ» հեռուսաընկերությունների «Երկին այսօր» և «Հորիզոն» լրատվական ծրագրերին: 2012 թ. ընտրվել է Սիսիանի համայնքի ավագանու անդամ: 2015թ. հիմնադրել է «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, որի գործադիր տնօրենն է: Գիտական երկու հոդվածների հեղինակ է:
Սիսիան քաղաքի զարգացման ծրագիր
1․ Բնակարանային ֆոնդ
Վթարային բազմաբնակարան շենքերի վերանորոգման ծրագրի առաջանահերթություն, պետական և միջազգային դրամաշնորհների ներգրավում: Նոր որակի համատիրությունների ստեղծում, համատիրությունների համար վճարվող գումարների թափանցիկ և հաշվետու օգտագործում:
2․Ճանապարհներ և ենթակառուցվածքներ
Համայնքային օգտագործման ճանապարհների վերանորոգում, վերանորոգման մրցույթների անցկացման թափանցիկության ապահովում, վերահսկելիության որակական ավելացում, երթևեկության նշանների տեղադրում, գծանշումների իրականացում։
3․ Բարեկարգում
Սիսիան քաղաքի կանաչապատում, զբոսայգիների մաքրում և բարեկարգում, քաղաքի սանիտարական վիճակի բարելավում։
4․ Մշակույթ և ժամանց
Խաղահրապարակների ստեղծում և հների վերանորոգում, բացօթյա կինոթատրոնի ստեղծում, գրադարանի արդիականացում, քաղաքի կենտրոնում անվճար wifi կապի տրամադրում:
5․ Տուրիզմի զարգացում
Տուրիստական տեղեկատվական կենտրոնի ստեղծում, էկոտուրիզմի ուղղության զարգացում, տեղական փառատոնների կազմակերպում:
6․ Էներգախնայողություն և լուսավորություն
Պետական և համայնքային հիմնարկների էներգախնայողության մակարդակի բարձրացում, համայնքային միջոցների տնտեսում:
7․ ՓՄՁ աջակցություն
Միկրո, փոքր ձեռնարկություններին համայնքային աջակցության ապահովում, իրավական օգնության տրամադրում, բիզնես միջավայրի բարելավում:
8․ Սոցիալական աջակցություն
Միջազգային և տեղական ներդրումների ներգրավման շնորհիվ նոր աշխատատեղերի ստեղծում։ Սոցիալապես անապահով ընտանիքներին համայնքային աջակցության ծրագրերի իրականացում:
9․Մանկապարտեզներ
Մանկապարտեզների գույքի, խաղալիքների, շենքային և սանիտարահիգիենիկ պայմանների արդիականացում:
10․Հուշարձաններ
Հուշարձանների վերանորոգում, վերականգնում, սկզբնական տեսքի վերստեղծում։
11․Շրջակա միջավայր
Շրջակա միջավայրի առողջացում, կանաչ գոտիների ավելացում, Որոտան գետի հունի մաքրում և հետագա ճահճացման կանխարգելում:
12․Աղբահանություն
Քաղաքային աղբամանների տեղադրում, աղբի վերամշակման և տեսակավորման կենտրոնի ստեղծում։
13․Քաղաքացիական հասարակության հետ համագործակցություն
Մասնավոր և համայնքային մարմինների միջև համագործակցության աստիճանի բարձրացում, հասարակական մասնակցության և վերահսկողության ավելացում:
14․Միջազգային համագործակցություն
Քույր քաղաքների հետ համագործակցության ակտիվացում, նոր քույր-քաղաքների հետ համագործակցության հաստատում, փորձի փոխանակում, միջազգային ծրագրերի մասնակություն:
15․Սիսիան քաղաքի զարգացման հիմնադրամի ստեղծում: