Նախնական կրթությունը ստացել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցում:
Սովորել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի «իրավագիտության», ապա՝ «կառավարման» բաժիններում։
2018 թվականից ի վեր սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
Մասնակցել է ներպետական և միջազգային մասշտամբների մի շարք կրթական ծրագրերի, այդ թվում՝ կարճաժամկետ ուսումնառել է Գերմանիայի դաշնային Հանրապետությունում։
2014 թվականից հանդիսանում է Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր, հեղինակել է 2800-ից ավելի հոդվածներ (հիմնականում հայոց/համաշխարհային պատմության, իրավագիտության և միջազգային հարաբերությունների թեմատիկայով)։
2019 թվականից հանդիսանում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության անդամ, նույն թվականից՝ կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովի անդամ։
Տիրապետում է հայերեն, անգլերեն, իսպաներեն և գերմաներեն, մասամբ նաև ռուսերեն, պորտուգալերեն և վրացերեն լեզուներին։