Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը ներկայացրել է վեց նախագիծ փողոցների անվանափոխության վերաբերյալ
Օգոստոս 28, 2017
Այսօր Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը ներկայացրեց իր առաջին վեց նախագիծը փողոցների անվանափոխության վերաբերյալ։ Առաջարկվում է անվանափոխել հինգ փողոց և անվանակոչել մեկ փողոց։ 

1. Երեւանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով։

2. Երեւանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։

3. Երեւանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։

4. Երեւանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։

5. Երեւանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։

6. Իսակովի Պողոտան Լենինդգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։

Նախագծի հեղինակներն են ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ավագանու անդամներ Անի Սամսոնյանը, Արայիկ Հարությունյանը, Անահիտ Բախշյանը, Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանը և Տիգրան Ավինյանը։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Էդմոն Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Պապիկյան
Սերգե Ղահրամանյան
Կարինե Ղուկասյան
Արմեն Եղիազարյան