Դրանք հանրային նշանակության օբյեկտների կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի և այլ իրավական նորմերով սահմանված հասարակական կարգի կոպտագույն խախտում է։ Բնակիչները բազմիցս դիմել էին ՀՀ Ոստիկանություն և Երևանի քաղաքապետարան։ 2016 թ․-ին հունվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից իրականացված հսկողությունը պատշաճ չի կատարվել և խնդիրը մինչև օրս լուծում չի ստացել։
Հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրահանգել էր, որ այդ բոլոր ծառայությունները պետք է խստորեն վերահսկվեն և բնակիչների յուրաքանչյուր ահազանգ պետք է արձագանք ստանա (տեսնել նաև՝ Երեւանում 23:00-ից հետո բարձր երաժշտություն միացնողները կպատժվեն)
Գրության մեջ նշվել էր նաև հունիսին այդ շենքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրած նրանց պահանջը՝ ժամը 23։00-ից հետո արգելել այդ օբյեկտների գործունեությունը։
Քաղաքապետարանի պատասխան գրության մեջ նշված էր որ այդ ժամանցի օբյեկտները կաշխատեն մինչև ժամը 24։00-ն, միաժամանակ խիստ վերահսկողություն կսահմանվի դրանց գործունեության նկատմամբ։ Համաձայն այդ գրության, վերոհիշյալ օբյեկտների անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների արձանագրություններ, որը ավագանու անդամը պահանջվել է տրամադրել լրացուցիչ։