Էրեբունի թանգարանի հարակից տարածքի կանաչապատման ծրագրի հետքերով
Հուլիս 13, 2017

Երևանի ավագանու ընտրություններից առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավար Դավիթ Գրիգորյանը հայտարարել էին, որ Էրեբունի թանգարանի հարակից տարածքը պետք է կառուցապատվի և կանաչապատվի։ Տարածքում փակցվել էր այգու նախանմուշ ֆոտոպատկերը և կատարվել էին որոշակի աշխատանքներ։

Սակայն ընտրություններից հետո աշխատանքները դադարեցվել են և հանվել է այգու նախանմուշը։ ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժաակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին վերոհիշյալ այգու կառուցման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։

Դիմումին ի պատասխան տեղեկացրել են, որ քաղաքային զբոսայգու կառուցապատման աշխատանքները գտնվում են նախագծանախահաշվարկային փաստաթղթերի նախապատրաստման փուլում, իսկ նախանմուշի ֆոտոպատկերը հեռացվել է վնասվելու պատճառով։

Տեղեկատվության մեջ նշված էր նաև, որ այգու կառուցումը դիտարկվում է որպես Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում նախատեսվող համալիր ծրագրի բաղկացուցիչ մաս։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Գևորգ Գորգիսյան
Գևորգ Պապիկյան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան
Կորյուն Շեկոյան
Գոհար Մաթևոսյան