Սույն թվականի հունիսի 10-ին ԵԼՔ խմբակցությանն են դիմել Բաբաջանյան 38 շենքի բնակիչները, ովքեր անհանգստացած էին շենքի հետնամասում գտնվող այգու ոռոգումից, որը դադարեցվել էր և հանգեցրել ծառերի չորացմանը։ ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժաակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին վերոհիշյալ վայրի ոռոգման համակարգի մասին տեղեկատվություն ստանալու համար։
Դիմումին ի պատասխան տեղեկացրել են, որ ոռոգման համակարգը գտնվում է բավարար վիճակում, իսկ հայտնաբերված թերությունները վերացվել են։