Ներքին Չարբախի բնակիչների համար
Հունիս 19, 2018
Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ կոչվող թաղամասի 6-րդ, 7-րդ և 12-րդ փողոցի բնակիչները բողոքներ ունեն ջրամատակարարումից։ Վերջիններս օրերով ջուր չունեն։ Անկանոն ջրանջատումները գլխացավանք են դարձել։ 

Խնդրի վերաբերյալ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեին և ստացել հետևալ պատասխանը․ այդ փողոցների ջրագծերը կառուցվել են բնակիչների կողմից տեխնիկապես ոչ ճիշտ և շինարարական նորմերի կոպիտ խախտումներով, տարիների ընթացքում ենթարկվել կոռոզիայի և շարքից դուրս եկել։ 

Պատասխան գրության մեջ նշված է, որ խնդրին լուծում տալու նպատակով ընկերությունը մինչև սեպտեմբեր ամիսը սեփական միջոցների հաշվին 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքից մինչև 12-րդ փողոցը կառուցելու է 75-90 մմ տրամագծով շուրջ 700 գծմ երկարությամբ նոր ջրագիծ։
 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Էդմոն Մարուքյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Գևորգ Պապիկյան
Սերգե Ղահրամանյան
Կարինե Ղուկասյան
Արմեն Եղիազարյան