Առաջարկ ավտոկայանատեղիների տարածքում կայանման խոչընդոտների ապօրինի տեղադրումը կանխելու համար
Հոկտեմբեր 27, 2017
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրություն է ուղարկել Տարոն Մարգարյանին քաղաքում երկայնական կայնման ավտոկայանատեղիների վրա տեղադրված ապօրինի խոչընդոտները համակարգային կերպով վերացնելու վերաբերյալ:
 

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Քաղաքացիները հաճախ բողոքում են Երևան քաղաքում «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված ավտոկայանատեղիների տարածքում խոչընդոտների ապօրինի տեղադրումից և դրա վերաբերյալ տեղեկացնում քաղաքապետարանին կամ ճանապարհային ոստիկանությանը: Նման իրավախախտումների վերաբերյալ դիմում են նաև «ԵԼՔ» խմբակցության անդամները, բայց քանի որ իրավախախտումը իրականացնում են տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, խնդիրը համակարգային առումով չի լուծվում:

Խնդիրը համակարգային կերպով լուծելու համար առաջարկում եմ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին հանձնարարել տեսանկարահանումների ընթացքում ապօրինի երկաթյա խոչընդոտ հանդիպելու դեպքում այդ մասին տեղեկացնել ճանապարհային ոստիկանությանը, որն իր հերթին տեսանկարահանման նյութերը կարող է օգտագործել որպես իրավախախտման ապացույց և նախազգուշացման կամ տուգանքի միջոցով վերացնել իրավախախտումը:

Կարծում եմ, սա կվերացնի նաև այն անհավասարությունը, որն առկա է տնտեսվարող սուբյեկտների միջև. մի մասը օրենքով սահմանված կարգով ստանալով թույլտվություն, վճարելով տեղական տուրքերը ձեռք են բերում ծառայողական ավտոկայանատեղիներ, իսկ մյուս մասը ապօրինաբար զբաղեցնում են անսահմանափակ կայանման համար նախատեսված տարածքը:

27 հոկտեմբեր,2017


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Սերգե Ղահրամանյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Անի Սամսոնյան
Անահիտ Կարապետյան
Գրիգորի Դոխոյան